Օզոնի
ծրագիր

Նորություններ
2026 թվականի մայիսի 29-ին Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Հիդրոֆտորածխածինների փուլային կրճատման ծրագիր. փուլ 1» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «ՕՔՆ և ՀՖԱ քվոտավորման համակարգի արդիականացում» խորագրով աշխատանքային հանդիպում:
2026 թվականի ապրիլի 21-ին Շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագիրը մասնակցեց ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO), ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի, ՄԱԶԾ-ի (UNDP), ՄԱԿ Կանայք (UN Women) կազմակերպության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) հետ համատեղ կազմակերպված «Կանայք արդյունաբերության մեջ» միջազգային օրվան նվիրված միջոցառմանը։
2026 թվականի Կանանց միջազգային օրվա շրջանակում ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիրը (UNEP) և Մոնտեվիդեոյի շրջակա միջավայրի իրավունքի ծրագիրը մեկնարկել են գլոբալ արշավ՝ նվիրված այն կանանց, ովքեր առանցքային դերակատարում ունեն Մոնրեալի արձանագրության և դրա Կիգալիի փոփոխության կենսագործման գործում։
Վրաստանի Հանրապետության ոլորտային օրենսդրության մեջ կատարվել են փոփոխություններ:
2026 թվականի հունվարի 20-ին Երևանում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում սառնամատակարարման և օդորակման ոլորտի մասնագիտական համայնքի ներկայացուցիչների հետ:
2025 թվականի դեկտեմբերի 18–19-ին տեղի ունեցավ Շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի շահագրգիռ կողմերի տարեկան ամփոփիչ հանդիպումը։ Միջոցառումը հարթակ հանդիսացավ տարվա ընթացքում իրականացված աշխատանքների ներկայացման, միջգերատեսչական համագործակցության արդյունքների քննարկման և առաջիկա քայլերի ուրվագծման համար։
2025 թվականի դեկտեմբերի 8-ին և 9-ին ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում իրականացվել է «Կանաչ մաքսատուն» նախաձեռնություն թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթաց:
Շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագիրը, համագործակցելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՍՕՋԻ հայկական ասոցիացիայի հետ, 2025 թվականի հոկտեմբերի 23-ից դեկտեմբերի 5-ը իրականացրել է միջոցառումների շարք՝ միտված Հայաստանի բոլոր 10 մարզերում էներգաարդյունավետության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:
2025 թվականի հոկտեմբերի 21-ին Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից համատեղ իրականացվող «Օգտագործված կամ անցանկալի կարգավորվող նյութերի տվյալների գույքագրում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել տեխնիկական քննարկում շահակիր կողմերի հետ Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնում:
2025 թվականի հոկտեմբերի 7-9-ը Երևանում կայացավ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ցանցի երկրորդ հանդիպումը։