Օզոնի
ծրագիր

Նորություններ
2019 թվականի դեկտեմբերի 19-20-ին Բյուրականի «Ամբերդ» հյուրանոցում տեղի ունեցավ «ՀՔՖԱ-ների փուլային փոխարինում» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում կազմակերպված շահագրգիռ կողմերի 2019 թվականի տարեկան ամփոփիչ հանդիպումը
Փորձարկման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ինքնուրույն օգտագործել համակարգի գործիքները՝ կատարելով անձի նույնականացում, ծանոթացում հարթակում գործող բաժիններին, համապատասխան «դաշտերի» լրացում՝ գործնականում ապահովելով հարթակի կողմից տրամադրված հնարավոր բոլոր քայլերի իրականացումը:
Օզոնի ծրագրի նախաձեռնությամբ 2019 թվականի դեկտեմբերի 2-ին շրջակա միջավայրի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հյուսիս-հարավ» ծրագրի ներկայացուցիչների և Օզոնի ծրագրի փորձագիտական խմբի միջև:
2019 թվականի հոկտեմբերի 13-ին կայացավ թվով 5-րդ ամենամյա Երևան մարաթոնը, որը ևս մեկ հարթակ հանդիսացավ Օզոնի ծրագրի համար` իրազեկելու օզոնային շերտի պահպանության հիմնախնդրի և ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու կարևորության մասին:
Հոկտեմբերի 4-ին մասնակիցներին ներկայացվել է ՕՔՆ ներմուծման/արտահանման լիցենզավորման գործող համակարգը և այն նոր համակարգով փոխարինելու անհրաժեշտությունը, իսկ հոկտեմբերի 5-ին՝ էլեկտրոնային լիցենզավորման համակարգը և դրա գործնական կիրառությունը:
2019 թվականի սեպտեմբերի 20-ին Երևանի «Ջրվեժ» արգելոցապարկային համալիրում տեղի ունեցավ հանդիպում արվեստի ոլորտի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը նախաձեռնել էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագիրը և «Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով» ՀԿ-ն:
2019 թվականի սեպտեմբերի 18-ին Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում պաշտոնապես բացվեց շարունակական կրթության և սերտիֆիկացման տարածաշրջանային կենտրոնը, որը նախատեսված է սառնարանամատակարարման և օդորակման ոլորտում ինժեներական և տեխնիկական անձնակազմի վերապատրաստման և սերտիֆիկացման համար:
2019 թվականի սեպտեմբերի 16-ին Հանրային ռադիոյի եթերում, հաջորդիվ նաև մամլո ասուլիսի ժամանակ, ՄԱԱԶԿ Օզոնի ծրագրի ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը հիշատակեց Հայաստանի 20-ամյա անդամակցությունը 2 միջազգային փաստաթղթերին՝ «Օզոնային շերտի պահպանության մասին Վիեննայի կոնվենցիային» և «Օզոնային շերտը քայքայելու մասին Մոնրեալի արձանագրությանը» և, 14 տարի շարունակ երկրի կողմից իրականացված քայլերին:
2019 թվականի սեպտեմբերի 14-ին Երևանի «Ջրվեժ» արգելոցապարկային համալիրում տեղի ունեցավ հանդիպում ԲՈՒՀ-երի պրոֆեսորադասախոսական կազմի հետ, որին մասնակցում էին Հայաստանի 17 ԲՈՒՀ-երի ներկայուցիչներ, ինչպես նաև «Դասավանդի´ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից ներգրավված ուսուցիչներ:
2019 թվականի սեպտեմբերի 13-ին Արփի լճի ազգային պարկի տարածքում տեղի ունեցավ թեմատիկ հանդիպում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Թրբանջյան» ընծայարանի ավագ դպրոցի սաների և դասախոսական անձնակազմի համար՝ ուղղված իրազեկվածության մակարդակի բարձրացմանը օզոնային շերտի պահպանության և հատուկ պահպանվող տարածքների ոլորտում: