Եթե ձեր հասարակական կազմակերպությունը զբաղվում է կենցաղային տեխնիկայի, մասնավորապես սառնարանների և օդորակիչների ուտիլիզացման կազմակերպմամբ, ապա մենք հենց ձեզ ենք փնտրում:
2020 թ.-ի մարտի 26-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ««Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը:
Օզոնի ծրագիրը 2020 թվականի մարտի 16-ից աշխատում է հեռավար ռեժիմով՝ համաձայն Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության և ՄԱԿ-ի իրականացնող գործակալություններին և ծրագրերի պատասխանատուներին իջեցված հրահանգների՝ պայմանավորված Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ավելի վաղ հայտարարված COVID19 պանդեմիայով: Խնդրում ենք ծրագրի հետ կապված հարցերն ուղղել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ դրանք ուղարկելով armozon@gmail.com էլ. փոստային հասցեով:
Էլեկտրոնային ուսուցման մոդուլները ներառում են ցածր ԳՏՊ ունեցող սառնագենտների (դյուրավառ նյութեր, ածխաթթու գազ և ամոնիակ) կիրառման մեխանիզմներն ու անվտանգության կանոնները:
Երեխաներին բացատրվել է արևի ինչպես բարերար, այնպես էլ վնասակար ազդեցությունը, ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական հետևանքները ինչպես մարդու առողջության, այնպես էլ բույսերի աճի, զարգացման, բերքատվության և կենդանական աշխարհի վրա:
2020 թվականի հունվարի 31-ին և փետրվարի 1-ին «Ապագա Ռեզորթ» հյուրանոցում տեղի ունեցավ աշխատաժողով, որը նվիրված էր Օզոնի ծրագրի տարվա ընթացքում իրականացվելիք միջոցառումների քննարկմանը: