Օզոնի
ծրագիր

Նորություններ
2018 թվականի դեկտեմբերի 19-ին «Հայաթ փլեյս» հյուրանոցում տեղի է ունեցել «Հիդրոքլորֆտորածխածինների փոխարինում» ծրագրի 2-րդ փուլով նախատեսված սառեցման և օդորակման ոլորտի 40 մասնագետների վերապատրաստում:
2018 թվականի հոկտեմբերի 26-ին Օզոնի ծրագրի ներկայացուցիչները հրավիրվել էին Երևանի Օրհուս կենտրոն` մասնակցելու կենտրոնի կողմից կազմակերպված իրազեկման միջոցառմանը, որին մասնակցում էին նաև ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողները (մոտ 30 ուսանող):
Հերթական միջոցառումը, որն անցկացվել է Օզոնի ծրագրի կողմից, վերաբերում է Օզոնային շերտի պահպանության վերաբերյալ տեղեկատվական դասընթացին: 2018 թ-ի սեպտեմբերի 19-ին ծրագրի փորձագետները հյուրընկալվել էին Ադամյան դպրոցում և ինտերակտիվ մեթոդով անցկացրել նշված դասընթացը:
Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան՝ սեպտեմբերի 16-ին նվիրված Օզոնի ծրագրի շրջանակներում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, որոնց հիմնական նպատակն էր՝ հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացումը և դրա ենթատեքստում՝ ոլորտին վերաբերող գործընթացների լուսաբանումը:
Այս տարի ամբողջ աշխարհում դիտվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան։
2018 թվականի հուլիսի 24-ին Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ ՄԱԿ-ի գրասենյակի նիստերի դահլիճում ՄԱԶԿ-ի և ՄԱԶԾ-ի աջակցությամբ տեղի ունեցավ «Մոնրեալի արձանագրության Կիգալիի ուղղումը որպես կամուրջ օզոնային շերտի պահպանության և կլիմայի փոփոխության մեղմման գործողությունների միջև» աշխատանքային հանդիպում:
ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնն ամռանն ընդառաջ հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով, որոնք նվիրված են արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներին, դրանց վտանգավորությանը, դրանցից պաշտպանվելու անհրաժեշտությանը և միջոցներին:
2018 թվականի մայիսի 12-13-ը Ուրցաձոր համայնքի ‹‹Արևորդի›› էկո-ակումբում  ‹‹Կիգալիի ուղղման վավերացման օժանդակ գործողություններ›› ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ նախապատրաստական հանդիպում:
Օզոնի ազգային կենտրոնը 2018 թվականի ապրիլի 9-ին և 10-ին հերթական անգամ մասնակցել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից կազմակերպվող բնապահպանական բաց դասերին: Այս անգամ դասընթացի թիրախային խմբում էին Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի և Երևանի Գրիգոր Զոհրապի անվան թիվ 97 դպրոցի ավելի քան 80 աշակերտ:
Ապրիլի 4-ին ՄԱԿ-ի  հայաստանյան գրասենյակի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Հայաստանի հիդրոքլորֆտորածխածինների փուլային փոխարինում» ծրագրի 2-րդ փուլի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության բնապահպանության և կրթության ու գիտության նախարարությունների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը։