Օզոնի
ծրագիր

Նորություններ
018 թվականի մարտի 3-ին ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնի ղեկավար Լիանա Ղահրամանյանը այցելեց Աղավնաձոր, որտեղ Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում ՀԱՍԿ-ն անցկացնում էր «Ա կարգի» դասընթաց 28 երիտասարդ սկաուտների համար:
2017 թվականին ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնի գործուն մասնակցությամբ մեկնարկել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի ուղղման վավերացման գործընթացը:
2017թվականի դեկտեմբերի 22-23-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնի կողմից կազմակերպված 2017 թվականի տարվա ամփոփիչ հանդիպումը և «ՀՔՖԱ-ների փուլային փոխարինում» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում շահագրգիռ կողմերի հանդիպումը:
2017 թվականի նոյեմբերի 20–ից 24-ը  Մոնրեալում կայացել է «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի կողմ երկրների համաժողովի տասնմեկերորդ և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության կողմ երկրների քսանիններորդ հանդիպումը: Այս երկու միջազգային համաձայնագրերը թերևս ամենահաջողվածներն են, քանի որ վավերացված են ՄԱԿ-ում գրացնված բոլոր 197 երկրների կողմից:
2017 թվականի նոյեմբերի 6-ից 14-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարությունը՝ Օզոնի ազգային կենտրոնի աջակցությամբ, իրականացրեց բնապահպանական ուղղվածությամբ բաց դասեր, որոնք ուղղված էին նախարարության կողմից նախաձեռնած «Պատանի բնասեր» ակումբի ձևավորմանը:
2017 թվականի սեպտեմբերի 14-16-ը տեղի ունեցավ միջոցառումների շարք՝ նվիրված Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան: Առաջին միջոցառումը կազմակերպվել էր 2017 թվականիի մարտի 25-ից մայիսի 20-ը ընթացող «Օզոնային շերտի դերը շրջակա միջավայրում» խորագրով նկարչական մրցույթի 14 մասնակիցների համար: Հայաստանում ՄԱԱԶԿ ներկայացուցիչը Անահիտ Սիմոնյանը և Օզոնի ազգային կենտրոնի թիմը ողջունեցին «Արեգնազան» կրթահամալիրի և Գասպարյան Արտ ստուդիայի սաներին և  իրենց ծնողներին Հայաստանի բնության պետական թանգարանում և ներկայացրեցին օրվա խորհուրդը, օզոնային շերտի պահպանության կարևորությունը և այլ հիմնախնդիրները:
ՄԱԶԾ ՈՒզբեկիստանը, ազգային և միջազգային գործընկերների հետ համատեղ, հայտարարում է միջազգային լուսանկարչական մրցույթ՝ նվիրված կլիմայի փոփոխությանը և օզոնային շերտի պահպանությանը, որը կընթանա 2017թվականի հուլիսի 10-ից մինչ սեպտեմբերի 11-ը: «Օզոնային շերտը և ես» անվանակարգում ներկայացվել էին շուրջ 104 լուսանկար: Նախնական ընտրությունն իրականացվել է հրավիրված մասնագետների կողմից:
2017 թվականի փետրվարի 13-14-ին Ծաղկաձոր քաղաքում կայացավ ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնի աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին 2016 թվականին օզոնային շերտի պահպանության ոլորտում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես` Կիգալյան ուղղման ընդունումը, Օզոնի ազգային կենտրոնի կատարված աշխատանքները, ինչպես նաև 2017 թվականի աշխատանքային ծրագիրը:
2016թ-ի դեկտեմբերի 23-24-ին, Ծաղկաձորի «Ալպինա» հյուրանոցում տեղի ունեցավ շահագրգիռ կողմերի եկրորդ հանդիպումը, որի հետ մեկտեղ կայացավ նաև ՀՀ բնապահպանության նախարարության տարվա ամփոփիչ հանդիպումը, որին մասնակցում էին բնապահպանության նախարարությունից, Թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալությունից և միջազգային կազմակերպություններից մոտ 160 մարդ:
2016թ.-ի նոյեմբերի 4-ին ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնը այցելեց Երևանի N162 մանկապարտեզ`սաների հետ իրազեկման դասընթաց անցկացնելու նպատակով: