Օզոնի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ 2015թ-ի մարտի 30-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նիստերի դահլիճում տեղի ունեցավ գործնական հանդիպում-քննարկում` փոփոխության ենթարկված բնապահպանության ոլորտի իրավակարգավորումների, մասնավորապես` օզոնային շերտը քայքայող նյութերի՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման ընթացակարգերի ու դրանց հետ կապված այլ կարգավորումների շուրջ: