Օզոնի
ծրագիր

Նորություններ
2024 թվականի սեպտեմբերի 11-ին Օզոնային շերտի պահպանության համաշխարհային օրվան ընդառաջ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ շրջակա միջավայրի նախարարության, ՄԱԱԶԿ-ի և ՃՇՀԱՀ-ի հետ համատեղ կազմակերպված «Ազգային ստանդարտների կարևորությունը» խորագրով պանելային քննարկումը:
Օզոնային շերտի պահպանության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներն այս տարի մեկնարկեցին 2024 թվականի սեպտեմբերի 10-ին ուսանողների համար կազմակերպված ճանաչողական այցով ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ամբերդ» օզոնաչափական դիտակայան:
2024 թվականի սեպտեմբերի 10-ին Օզոնային շերտի պահպանության համաշխարհային օրվան ընդառաջ տեղի ունեցավ հանրային իրազեկման հերթական միջոցառումը:
«Էներգաարդյունավետության լրացուցիչ միջոցառումներ սառնամատակարարման ոլորտում (89/6 որոշում)» փոքրամասշտաբ ծրագրի շրջանակներում մեկնարկել են սպառողների վարքագծի ուսումնասիրության միջոցառումները:
2024 թվականի օգոստոսի 20-ին Իբիս Երևան կենտրոնում տեղի ունեցավ «Սառնագենտների (ՕՔՆ և ՀՖԱ) անահատական չափաքանակի բաշխման իրավական մեխանիզմների արդյունավետությունը» խորագրով հանդիպում-քննարկում:
ՄԱԿ-ի կողմից հռչակված երիտասարդության օրվան ընդառաջ՝ 2024 թվականի օգոստոսի 12-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ «Երիտասարդության համաշխարհային օրը բնապահպանական մարտահրավերների համատեքստում» հանդիպում-քննարկում:
2024 թվականի մայիսի 29-ին Իբիս Երևան կենտրոնում տեղի է ունեցել մեկնարկային միջոցառում:
2024 թվականի մայիսի 24-ից 28-ը շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից համատեղ իրականացվող «Օզոնային շերտի պահպանություն» ծրագիրը «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում իրականացրել է իրազեկման միջոցառումների շարք:
2024 թվականի ապրիլի 19-ին Պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացվել է «Կանաչ մաքսատուն» նախաձեռնություն թեմայով ներածական դասընթաց շուրջ 20 մաքսային ծառայողների համար: