2022 թվականի օգոստոսի 12-ին ՄԱԿ-ի գրասենյակի նիստերի դահլիճում շրջակա միջավայրի նախարարությունը ՄԱԱԶԿ-ի հետ համատեղ իրականացվող «Ինստիտուցիոնալ համակարգի հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում կազմակերպել է «Մոնրեալի արձանագրությունը ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների 2030 թվականի օրակարգի ենթատեքստում» թեմայով՝ Երիտասարդության միջազգային օրվան նվիրված կլոր սեղան-քննարկումը: