2021 թվականի սեպտեմբեր ամսից Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի «Մաքսային վարչարարություն» մագիստրոսական ծրագրում ընդգրկված է «Կանաչ մաքսատուն» առարկան: Առարկայի ներդրումն իրականացվել է ՀՓՓ ծրագրի երկրորդ փուլի ոչ ներդրումային բաղադրիչի շրջանակներում:
«Կանաչ մաքսատուն» նախաձեռնությունը, ինչի դասավանդմանը նվիրված էր հուշագիրը, նպատակ է հետապնդում՝ կանխելու շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող ապրանքների և նյութերի ապօրինի առևտուրը, ինչպիսիք են օզոնաքայքայիչ նյութերը, թունաքիմիկատները, վտանգավոր թափոնները, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմները, վայրի կենդանտեսակներն ու բուսատեսակները: