Օզոնի
ծրագիր

Նորություններ
2022 թվականի մարտի 30-31-ին տեղի ունեցավ «Հիդրոֆտորածխածինների փուլային կրճատման ծրագրի մշակում» (KIP) շահագրգիռ կողմերի առաջին հիբրիդային հանդիպումը Ծաղկաձոր քաղաքում։
2022 թվականի մարտի 26-27-ին «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպվեց սառնարանային մասնագետների վերապատրաստում «Սառնարանների և օդորակիչների կազմատում» թեմայով (նյութը մշակվել է GIZ-ի կողմից և տեղայնացվել ՇՄՆ «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի կողմից)  «Ինստիտուցիոնալ հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում։
Շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագիրը փոխվարչապետի գրասենյակի օժանդակությամբ 2022 թ.-ի մարտի 17-ին Կոտայքի մարզկենտրոն Հրազդանից սկսեց միջոցառումների շարք, որոնք իրականացվում են ջերմոցային գազեր հանդիսացող հիդրոքլորֆտորածխածինների  և դրանք պարունակող սարքավորումների  վերաբերյալ տվյալների հավաքագրմանը:
Շրջակա միջավայրի նախարարությունը Մոնրեալի արձանագրությամբ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման շրջանակներում 2022 թվականի մարտի 15-ին նախաձեռնել էր օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների փաստացի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման, ինչպես նաև նախարարության կողմից տրամադրված ներմուծման, արտահանման լիցենզիաների համեմատական վերլուծություն:
Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխության վավերացմամբ պայմանավորված՝ Հայաստանը ստանձնել է միջազգային պարտավորություն՝ աստիճանաբար կրճատելու հիդրոֆտորածխածինների (ջերմոցային «F» գազեր (սառնագենտներ)) կիրառումը Հայաստանում։
2021 թվականի դեկտեմբերի 16-17-ին տեղի ունեցավ Շրջակա միջավայրի նախարարության Օզոնային շերտի պահպանության ծրագրի տարեվերջյան ամփոփիչ հանդիպումը: Ողջույնի խոսքով հանդես եկան շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, ՄԱԱԶԿ ծրագրի համակարգող Ռոդիկա Իվանը, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ցանցի համակարգող Հալվարթ Քոփենը, ՄԱԱԶԿ հայաստանյան ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը, Օզոնային շերտի ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը:
2021 թվականի սեպտեմբեր ամսից Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի «Մաքսային վարչարարություն» մագիստրոսական ծրագրում ընդգրկված է «Կանաչ մաքսատուն» առարկան: Առարկայի ներդրումն իրականացվել է ՀՓՓ ծրագրի երկրորդ փուլի ոչ ներդրումային բաղադրիչի շրջանակներում: «Կանաչ մաքսատուն» նախաձեռնությունը, ինչի դասավանդմանը նվիրված էր հուշագիրը, նպատակ է հետապնդում՝ կանխելու շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող ապրանքների և նյութերի ապօրինի առևտուրը, ինչպիսիք են օզոնաքայքայիչ նյութերը, թունաքիմիկատները, վտանգավոր թափոնները, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմները, վայրի կենդանտեսակներն ու բուսատեսակները:
Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 14-ին աշխարհում նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը, որը հնարավորություն է տալիս համատեղ գնահատելու ամբողջ աշխարհում կամավոր տեխնիկական համաձայնագրերի մշակմամբ զբաղվող հազարավոր փորձագետների աշխատանքը, որոնք հրատարակվում են որպես միջազգային ստանդարտներ:  
2021 թվականի սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում-հանդիպում մաքսային ծառայողների հետ: Նյութերի մաքսազերծման գործընթացում մաքսային ծառայողներն իրավական դրույթների կիրարկման ընթացքում ունեցել էին պարզաբանման անհրաժեշտություն, ինչն ապահովվեց տեղի ունեցած քննարկման արդյունքում: Օզոնային շերտի հարցերի ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանն ու ծրագրի մասնագիտական խումբը խորհրդատվություն տրամադրեցին  մաքսային ծառայողներին խնդրահարույց հարցերի վերաբերյալ: Հանդիպման ընթացքում ձեռք բերվեց պայմանավորվածություն դիմելու Հայաստանի սառնարանային ասոցացացիա սառնագենտային խառնուրդների վերաբերյալ տեղեկատվական թերթիկ պատրաստելու խնդրանքով:
Սեպտեմբերի 16-ին՝ Օզոնային շերտի պահպանության համշխարհային օրը, Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության, «Եվրոպական երիտասարդական պառլամենտ- Հայաստան» ՀԿ-ի, և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի հետ համատեղ կազմակերպված «Օզոնային շերտի պահպանություն» խորագրով պանելային քննարկումը` համախմբելով շուրջ 70 երիտասարդի և ոչ միայն։