Օզոնի
ծրագիր

Նորություններ
Սեպտեմբերի 16-ին՝ Օզոնային շերտի պահպանության միջազգային օրը, Երևանի կենդանաբանական այգում տեղի ունեցավ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպված ««ԷկՕզոն» սառնարանային թափոնարվեստ արտ-նախագիծ» ինտերակտիվ ցուցահանդեսը:
Օզոնային շերտի համաշխարհային օրվան ընդառաջ՝ սեպտեմբերի 15-ին, «Օզոնը մեր կյանքում» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում հաղթող ճանաչված Կոտայքի մարզի Քասախի Ռ․Գևորգյանի անվան N1 միջնակարգ դպրոցի սաները հանդիպեցին շրջակա միաջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին։
Սեպտեմբերի 13-ին Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվա շրջանակներում «ԳՐԻՆԿՈ» ընկերությունը հյուրընկալել էր Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության II և III կուրսերի ուսանողների, սեպտեմբերի 22-ին Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի 15 և 27-ին Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի 10 ուսանողի:
2021 թվականի սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ Հայաստանի Սառնարանային ասոցացիայի կողմից կազմակերպված հանդիպում-քննարկում արտակարգ իրավիճակների և շրջակա միջավայրի նախարարությունների մասնագետ գործընկերների հետ: Հանդիպմանը մասնակցում էին  ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Օզոնի ծրագրի, ինչպես նաև քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:
Բնապահպանական ամենահաջողված համաձայնագրերից մեկը՝ Մոնրեալի արձանագրությունը, ընդունվել է 34 տարի առաջ, համաձայն որի,  աստիճանաբար պետք է կրճատվեն արդյունաբերական քիմիական նյութերը, որոնք ոչնչացնում են Երկրի օզոնային շերտը: Մոնրեալի արձանագրության շրջանակներում  համաձայնություն ձեռք բերվեց կրճատելու քլորֆտորածխածինները (ՔՖԱ- ները)` օզոնաքայքայիչ նյութերը, որոնք կիրառվում էին սառնարաններում և այլ արդյունաբերական գործընթացներում:
2021 թ. հուլիսի 20-23-ը Բյուրականում կազմակերպվեց «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ի հետ համատեղ իրականացված «Լինե՛նք իրազեկ, պահպանե՛նք օզոնային շերտը» կրթական միջոցառումների շարքի երրորդ փուլը` «Օզոնը մեր կյանքում» չորսօրյա ամառային դպրոցը:
2021 թ. հուլիսի 1-ին օզոնի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանն անցկացրել է դասախոսություն  Հայաստանի ամերիկյան համալսարանի մագիստրատուրայի ուսանողների համար «Մարդիկ և շրջակա միջավայր» դասընթացի շրջանակներում։
Օզոնի ծրագիրը և Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը համատեղ մշակել են ազգային ՀՍՏ ԵՆ 13313:2021 «Սառնարանային համակարգեր և ջերմային պոմպեր. Անձնակազմի իրավասություն (կոմպետենտություն)» ստանդարտը ԵՆ 13313 միջազգային ստանդարտի հիման վրա, որը ընդունվել է Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի տնօրենի N 83 հրամանով:
Արդեն 3 տարի է, ինչ հունիսի 26-ին նշվում է Սառնամատակարարման համաշխարհային օրը: Այս առիթով շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագիրը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ համատեղ իրականացրեց օրվան նվիրված միջոցառում` ուսուցողական այց տարածաշրջանային երեք պետական քոլեջների «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության ուսանողների և դասախոսական անձնակազմի համար:
Շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագիրը «ՀՔՖԱ-ների  փուլային փոխարինում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում իրականացրեց  վերապատրաստման դասընթացների II փուլը տարածաշրջանային երեք պետական քոլեջների դասախոսական անձնակազմի համար: Վերապատրաստումն իրականացվել է Շարունակական կրթության և սերտիֆիկացման տարածաշրջանային կենտրոնում հունիսի 3-9-ը: