«20 հարց ու պատասխան օզոնային շերտի քայքայման վերաբերյալ» 2022 թվականի թարմացված հրատարակությունը Օզոնային շերտի քայքայման գիտական գնահատման 2022 թվականի հաշվետվության մասն է: Այն պատրաստվում է չորս տարին մեկ անգամ՝ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Գիտական գնահատման խմբի (SAP) կողմից: Այս գիտական հրատարակության նպատակն է ծանոթացնել ընթերցողին օզոնային շերտի քայքայմանը, օզոնաքայքայիչ նյութերին և Մոնրեալի արձանագրության գրանցած հաջողությանը: