
2021 թվականի հունվարի 26-27-ին տեղի ունեցավ աշխատաժողով, որը նվիրված էր միջպետական ԳՈՍՏ 202 ստանդարտի նախագծի և Օզոնի ծրագրի տարվա ընթացքում իրականացվելիք միջոցառումների քննարկմանը: Հանդիպմանը մասնակցեցին Հայաստանի սառնարանային ասոցացիայի, ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի, «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ի, շրջակա միջավայրի նախարարության ոլորտային ստորաբաժանումների ներկայացուցիչներ և Օզոնի ծրագրի փորձագետներ:
Հանդիպման առաջին օրը մասնակիցներն իրենց դիտարկումները հայտենցին միջպետական ստանդարտի նախագծի վերաբերյալ, ինչպես նաև քննարկվեց վերջինիս կիրառման նպատակահարմարությունը ՀՀ-ում: Օրակարգային էր նաև Միջպետական տեխնիկական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցիչ ընտրելու հարցը, որին առաջադրվեց Սառնարանային ասոցիացիայի թեկնածությունը:
Երկրորդ օրը մեկնարկեց թիմային աշխատանքի իրականացմամբ. մասնակիցները բաժանվեցին ոլորտային խմբերի՝ «Իրազեկվածություն», «Օրենսդրություն», «Սառնարանային ոլորտ»: Յուրաքանչյուր խմբին ներկայացվեց Օզոնի ծրագրի փորձագետների կողմից նախանշված անելիքները տվյալ ոլորտում, որը հիմք հանդիսացավ նոր առաջարկությունների և նախաձեռնությունների մշակմանը:
Հանդիպմանը իր ներդրումն ունեցավ «Կայթ» արվեստի զարգացման կենտրոնը՝ «Նվագախումբ» և «Երգչախումբ» վարժությունների միջոցով նպաստելով մասնակիցների թիմային ոգու զարգացմանն ու հանդուրժողականության դրսևորմանը: