Օզոնի
ծրագիր

Ամառ է
03.06.2020

Հարգելի քաղաքացիներ,

Արդեն ամառ է, ուստի ճիշտ ժամանակն է ևս մեկ անգամ հիշեցնելու արևի վնասակար ճառագայթներից զերծ մնալու կարևորության մասին:

Շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագիրը հորդորում է պարբերաբար ստուգել  ՈՒՄ ճառագայթման կանխատեսումների քարտեզային մշակումները: ՀՀ տարածքի վերաբերյալ հստակ տվյալների կարող եք ծանոթանալ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ այցելելով www.saveozone.am կայքի «ՈՒՄ ինդեքս» բաժինը (գլխավոր էջի ստորին աջ հատված): Իրազեկ լինելը կօգնի ձեզ պաշտպանվել  ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական հետևանքներից և լինել առողջ: