
Հարգելի գործընկերներ,
Օզոնի ծրագիրը 2020 թվականի մարտի 16-ից աշխատում է հեռավար ռեժիմով՝ համաձայն Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության և ՄԱԿ-ի իրականացնող գործակալություններին և ծրագրերի պատասխանատուներին իջեցված հրահանգների՝ պայմանավորված Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ավելի վաղ հայտարարված COVID19 պանդեմիայով: Խնդրում ենք ծրագրի հետ կապված հարցերն ուղղել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ դրանք ուղարկելով armozon@gmail.com էլ. փոստային հասցեով:
Օզոնային շերտը քայքայող նյութերի հետ առևտրային գործունեություն ծավալող տնտեսավարողներին տեղեկացնում ենք, որ Հանրապետության պարետի 2020 թվականի մարտի 23-ի N 13 որոշմամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվել են տնտեսական գործունեության առանձին տեսակներով գործունեություն ծավալելը (տես հղումը՝ https://www.gov.am/files/docs/3966.pdf): Տնտեսավարողներին պարզաբանում տալու գործընթացի ապահովման իրավասությունը պարետի որոշմամբ վերապահված է էկոնոմիկայի նախարարին: Էկոնոմիկայի նախարարության կողմից հրապարակված պարզաբանումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.mineconomy.am/news/2024, իսկ լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374 11) 597 539 հեռախոսահամարով կամ գրել էլեկտրոնային նամակ secretariat@mineconomy.am էլ. հասցեով:
Վերջում ցանկանում ենք բոլորիդ քաջառողջություն, համերաշխություն, կազմակերպվածություն և հորդորում ենք հետևել ԱՀԿ և ՀՀ առողջապահության նախարարության կողմից հրապարակված հակահամաճարակային կանխարգելիչ միջոցներին, ինքնամեկուսացման կանոններին և ճամփորդական կանոններին, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով անցնելիս՝
https://ncdc.am/coronavirus/?fbclid=IwAR2l1VqAccEzSQ94oirzdS5AhqaiZRoUy9-Ux8VKVqNvRZWl_UiV2Oycqss,
https://ncdc.am/coronavirus/public-awareness/#1584114782-1-6235, https://www.gov.am/am/covid-travel-restrictions/:
Սիրով՝
Օզոնի ծրագրի թիմ