Օզոնի
ծրագիր

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՌՆԱՐԱՆԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
13.03.2019

2019 թվականի մարտի 13-ին բնապահպանության նախարարության 2-րդ մասնաշենքում (հասցե՝ Չարենցի 46) տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում «Հայաստանի սառնարանային ասոցացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ, որին մասնակցել են կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներ, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտի մասնագետներ կրթության նախարարությունից և մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնից (ՄԿՈՒԶԱԿ), կրթության և գիտության նախարարի 2018 թվականի դեկտեմբերի հրամանով ստեղծված չափորոշիչների մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի ներկայացուցիչներ և Օզոնի ծրագրի փորձագետներ: Հանդիպումը կազմակերպվել է «Հիդրոքլորֆտորածխածինների փուլային փոխարինում» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում: 

Հանդիպմանը քննարկվել են օրակարգային երկու հարցեր. 
1. «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության չափորոշիչների մշակում,  
2. տարածաշրջանային վերապատրաստման կենտրոնի ստեղծման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում և այդ կենտրոնում դասավանդում իրականացնող մասնագետ թեկնածուների ներկայացում: 
Հանդիպման արդյունքում մասնակիցները արձանագրել են, որ նոր չափորոշիչների մշակումը և դրա հնարավոր սինթեզումը կիրառվող չափորոշիչների հետ հնարավոր արդյունավետ տարբերակն է՝ նկատի ունենալով ինչպես համաշխարհային, այնպես էլ ներհայաստանյան ոլորտային շուկամերում առկա միտումները, ինչպես նաև մասնագիտական կարողությունների ընդլայնման հրամայականը: Միաժամանակ ներկաներն իրենց վստահությունն են հայտնել և ողջունել Ա. Մկրտչյանի և Ա. Ասծատրյանի թեկնածությունները տարածաշրջանային վերապատրաստման կենտրոնում դասավանդման առումով: