Օզոնի
ծրագիր

Ազգային ծրագիր

Հայաստանը միացել է Վիեննայի Կոնվենցիային և Մոնրեալի Արձանագրությանը (ՄԱ) 1999թ-ին: Նպատակաուղղված քայլերը խնդրի շուրջ սկսվել են 2000 թ-ին` Ազգային ծրագրի մշակմամբ, որն ավարտվեց 2002թ-ին: 2003թ-ին երկիրը միացավ Լոնդոնի և Կոպենհագենի ուղղումներին, որոնք ենթադրում էին փուլային պարտավորություններ բոլոր հիմնական օզոնային շերտը քայքայող նյութերի (ՕՔՆ) `այդ թվում ՀՔՖԱ-ների համար: Սա նաև թույլ տվեց երկրին հավակնել միջազգային օգնության`ՔՖԱ-ից փուլային փոխարինման /հրաժարման հարցում: Երկիրը հետագայում միացավ նաև 2008թ-ի Մոնրեալի և Պեկինի ուղղումներին, ինչով դարձավ մինչ օրս Մոնրեալի Արձանագրության բոլոր պարտավորությունները ստանձնող:  Դառնալով Կողմ` երկիրն ի սկզբանե դասակարգվում էր որպես ոչ 5-րդ Հոդվածի երկիր և հավակնում էր Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) ֆինանսական աջակցությանը, սակայն 2002թ-ին երկիրը վերադասակարգվեց որպես Մոնրեալի Արձանագրության  5-րդ Հոդվածի երկիր և այժմ արդեն հավակնեց միջազգային աջակցության  Բազմակողմանի Հիմնադրամի կողմից:

2000թ-ին` լինելով  Հոդված2-ի երկիր, Հայաստանը ստացավ ԳԷՀ-ի կողմից ֆինանսական աջակցություն 9,000 ԱՄՆ դոլարի չափով, Ազգային ծրագրի մշակման նպատակով:  Լիակատար լայնածավալ ծրագիրը հաստատվեց 2004թ-ին, իսկ իրականացումը սկսվեց 2005թ-ին, որը համընկավ Բնապահպանության նախարարությանը կից Օզոնի Ազգային Կենտրոնի (ՕԱԿ) ստեղծման հետ: Ընդհանուր առմամբ ծրագիրը բաղկացած էր վեց ենթածրագրերից, որոնք իրականացվեցին 2005-2009 թվականների ընթացքում: Դրանք ուղղված էին կարողությունների ստեղծմանը (ՕԱԿ-ի աջակցությունն ու մաքսային կարողությունը), սառնարանային տեխնիկայի մասնագետների վերապատրաստմանը, արտազատման և վերամշակման ծրագրին, իրազեկման և խրախուսման ծրագրին, սառնագենտների կառավարման ծրագրի մոնիթորինգին, առևտրային և կենցաղային սառնարանային տեխնիկայի ոլորտում և կենցաղային աերոզոլներում ՔՖԱ-11 ՔՖԱ-12-ի փուլային փոխարինմանն ուղղված ներդրումներին:

Հայաստանի հիմնական ջանքերը ՄԱ Հոդված 5-ի պարտավորությունները կատարելու հարցում կենտրոնացած են Հավելված Ա և Բ-ի նյութերի փուլային փոխարինմանը, հատկապես ՔՖԱ-ների: Մասնավորապես, 2005թ-ին սառեցվել էր ՔՖԱ-ի գործածման մակարդակը (50%), 2007թ-ին նվազեցվել էր  (85%), և ամբողջովին փոխարինվել 2010թ-ի հունվարի 1-ին: Ստորև բերված են Ազգային ծրագրի հիմնական արդյունքները.

  • Ինստիտուցիոնալ համակարգի հզորացում –2005թ-ից ի վեր ՀՀ Բնապահպանության նախարարությանը կից գործում է Օզոնի ազգային կենտրոնը,որի կազմում ընդգրկված են ազգային խորհրդատուներ, որոնք մասնագիտացած են սառնարանային, մաքսային, մեթիլ բրոմիդի ոլորտներում և զբաղվում են իրազեկման հարցերով: Բացի Ազգային ծրագրի իրականացման համակարգումից, ՕԱԿ-ը մշակել և կիրառության է հանձնել մի օրենսդրություն, որը կանոնակարգում է Հավելված Ա և Բ-ի օզոնային շերտը քայքայող նյութերի փուլային փոխարինման  պարտավորությունները, և ներառում է թույլտվության (լիցենզավորման) համակարգի ստեղծում :
  • Մաքսային ուսուցում – Թույլտվության (լիցենզավորման) համակարգի ներդրման հետ կապված, 112 մաքսային ծառայողների համար իրականացվեցին դասընթացներ, ինչպես նաև սառնագենտներ նույնականացնող սարքեր (12 հատ) տրամադրվեցին մաքսատներին և սահմանակետերին:
  • Սառնարանային տեխնիկայի մասնագետների վերապատրաստում – 712 սառնարանային տեխնիկայի մասնագետների համար կազմակերպվել են ներածական դասընթացներ և հիմնադրվել է երկու ուսումնական կենտրոն` մեկը Երևանում, իսկ մյուսը Գյումրիում (Շիրակի մարզ) ` շարունակական դասընթացներ անցկացնելու նպատակով:
  • Հանրային  իրազեկում –Հասարակության լայն շերտերի իրազեկման նպատակով կազմակերպվել են մի շարք սեմինարներ և այլ միջոցառումներ (կլոր սեղաններ, ցուցահանդեսներ, հեռուստատեսային ծրագրեր և այլն): Այս նախաձեռնությունների շրջանակներում ստեղծվեցին նաև մի շարք տեղեկատվական-իրազեկող հրապարակումներ, վիդեո/աուդիո նյութեր, որոնց շարքում էր Մոնրեալի Արձանագրության 20-րդ տարելիցի համար պատրաստած պաստառը, որը 2007թ-ին արժանացավ 20-ամյակին Նվիրված  Լավագույն Պաստառ մրցանակին:
  • Սառնարանային սարքավորումների ռետրոֆիտ/փոխարինում (իրազեկման և խրախուսման ծրագիր) -  Սննդի արդյունաբերությունում գործող 35 ձեռնարկություններ ստացան խրախուսական գումար ($ 3,000-15,000), որպեսզի իրականացնեն իրենց ՕՔՆ պարունակող (ՔՖԱ-12 կամ R-502) սարքավորումների ռետրոֆիտը  կամ փոխարինումը, ինչը հանգեցրեց 5.3 տոննա ՔՖԱ-12 –ի վերացմանը:
  • Սառնագենտների արտազատում/վերամշակում – Արտազատման սարքավորումների  շարժական 70 կոմպլեկտ և արտազատման 100 մեխանիկական պոմպեր հանձնվեցին ուսուցումն անցած լավագույն սառնարանային տեխնիկայի մասնագետների: Վերամշակման սարքավորումների 4 կոմպլեկտ բաժանվեցին 4 Վերամշակման Կենտրոններին, որոնք տեղակայված են  երկրի տարածքում (2-ը Երևանում, 1-ը Վանաձորում,1-ը Արտաշատում)` վերականգնվող սառնագենտները մաքրելու և վերամշակելու համար: Արտազատման/վերամշակման /լիցքավորման 2 սարքեր տրամադրվեցին ավտոմեքենաների  սպասարկման կենտրոններին: Բոլոր սարքավորումները նախատեսված էին  ՔՖԱ-12-ի և ՀՔՖԱ-22 համար: Արդյունքում, ՔՖԱ-ի սպառման մոտավոր կրճատումը գնահատվել է 13տոննա: 
  • Առևտրային սառնարանային սարքավորումների արտադրության փուլային փոխարինում – Երկրի սառնարանային սարքավորումների միակ արտադրող SAGA ընկերությունում փոխարինվել է ՔՖԱ-11–ի և ՔՖԱ-12-ի օգտագործումը փրփրափչման և սառնարանների արտադրման ոլորտում համապատասխանաբար:  Կրճատվեց ՔՖԱ-ի օգտագործումը 6.5 ՕՔՊ տոննա/տարի չափով:
  • ՔՖԱ-ի փուլային փոխարինում աերոզոլների արտադրությունում– Տեղի ունեցավ տեխնոլոգիայի փոխարինում Երևանի Կենցաղային Քիմիայի Գործարանում`անցնելով  ածխաջրածնային մղիչ նյութերի օգտագործմանը: Արդյունքում կրճատվեց 14.3  ՕՔՊ տոննա ՔՖԱ: