
2024 թվականի հոկտեմբերի 14-18-ը տեղի է ունեցել ճանաչողական այց Պոդգորիցա՝ Մոնտենեգրոյի Հանրապետություն, որը կազմակերպվել էր «Էներգաարդյունավետության լրացուցիչ միջոցառումներ սառնամատակարարման ոլորտում» փոքրածավալ ծրագրի շրջանակներում: Հայաստանի պատվիրակության կազմում էին շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու Լիանա Ղահրամանյանը օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող, կլիմայական քաղաքականության վարչության, ՏԿԵՆ-ի, ՍՕՋԻ հայկական ասոցացիայի ներկայացուցիչներն ու «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի փորձագետները:
Մասնագիտական այցի ընթացքում հայաստանյան պատվիրակությունը հնարավորություն է ունեցել հանդիպելու Մոնտենեգրոյի էկոլոգիայի, կայուն զարգացման և հյուսիսային տարածաշրջանի զարգացման նախարարության, շրջակա միջավայրի պահպանության գործակալության, էներգետիկայի նախարարության էներգաարդյունավետության վարչության, տնտեսական զարգացման նախարարության, շուկայի վերահսկողության և Ինժեներների պալատի ներկայացուցիչների հետ: Բացի այդ մասնակիցները հնարավորություն են ունեցել այցելելու սառնամատակարարման և օդորակման տեխնիկա, ինչպես նաև սառնագենտ ներկրող «Տեխնոմաքս» և «Հոմ Քոմփանի» ընկերություններ:
Այցի ժամանակ Մոնտենեգրոյի ներկայացուցիչները ներկայացրել են երկրի փորձը էներգաարդյունավետության ոլորտում, ներառյալ էներգաարդյունավետության նվազագույն ստանդարտների մշակումը հովացման և սառեցման ոլորտներում, ինչպես նաև քննարկվել է Մոնտենեգրոյի քաղաքականությունը կլիմայի փոփոխության ոլորտում:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոնտենեգրոյի գործընկերների հետ շարունակելու փորձի փոխանակումը և ամրապնդելու համագործակցությունը: