2024 թվականի օգոստոսի 20-ին Իբիս Երևան կենտրոնում տեղի ունեցավ «Սառնագենտների (ՕՔՆ և ՀՖԱ) անահատական չափաքանակի բաշխման իրավական մեխանիզմների արդյունավետությունը» խորագրով հանդիպում-քննարկում:
Հանդիպմանը մասնակցեցին շրջակա միջավայրի նախարարության Մթնոլորտային քաղաքականության վարչության, Վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության վարչության ներկայացուցիչները, «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի փորձագետները և ոլորտի խոշոր տնտեսավարողները:
Օզոնային շերտի պահպանության հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը հանդես եկավ ողջույնի խոսքով՝ անդրադարձ կատարելով քննարկման նպատակներին և ակնկալիքներին:
Վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության վարչության ներկայացուցիչ Հասմիկ Սարոյանը ներկայացրեց օզոնային շետը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների անհատական չափաքանակների տրամադրման խնդիրները և անցյալ տարիների վիճակագրական տվյալները մինչև 2024 թվականը ներառյալ:
Մթնոլորտային քաղաքականության վարչության ներկայացուցիչ Իրինա Ավագյանը ներկայացրեց Եվրոպական միությունում գործող անհատական չափաքանակների տրամադրման իրավակարգավորումները՝ նշելով, որ դրանք կիրառելի կարող են լինել Հայաստանում:
Հանդիպումն ամփոփվեց ներկայացված տեղեկատվության և արձանագրված խնդիրների հնարավոր լուծումների քննարկմամբ, որի արդյունքում արձանագրվեց կոնսենսուս այն հարցի շուրջ, որ Հայաստանում գործող անհատական չափաքանակների տրամադրման գործող իրավական մեխանիզմները ենթակա են փոփոխության՝ հիմքում ունենալով էլ ավելի արդարացի և հավասար հնարավորությունների ստեղծման տեսլականը: