Օզոնի
ծրագիր

«Էներգասպառող սարքվածքների էներգետիկ արդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին» տեխնիկական կանոնակարգ և հետագա քայլեր
14.03.2025

2025 թվականի մարտի 14-ին «Էներգաարդյունավետության լրացուցիչ միջոցառումներ սառնամատակարարման ոլորտում» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել շահագրգիռ կողմերի հանդիպում՝ նվիրված «Էներգասպառող սարքվածքների էներգետիկ արդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին» տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ իրավակարգավորումներ) կիրառմանը և ուժի մեջ մտնելուն:

Հանդիպումն իրականացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչների, «Էներգիա սպառող սարքավորումների էներգաարդյունավետության պահանջների մասին» (TP ԵԱՏՄ 048/2019) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի փոփոխությունների նախագծի մշակման աշխատանքային խմբի և «Էներգաարդյունավետության լրացուցիչ միջոցառումներ սառնամատակարարման ոլորտում» ծրագրի շրջանակներում ձևավորված աշխատանքային խմբի անդամների միջև:

Աշխատանքային քննարկման ընթացքում մասնագիտական համայնքի կողմից անդրադարձ է կատարվել տեխնիկական կանոնակարգի՝ միջազգային պահանջներին համապատասխանության ենթատեքստում, այն ստանդարտներին, որոնք նշված կանոնակարգի ներքո կարող են կիրառվել կամ պետք է կիրառվեն, ինչպես նաև Հայաստանում դրա կիրառման հնարավորություններին և ժամանակացույցին (հավատարմագրված լաբորատորիաների առկայությանը և այլն):

Քննարկվել է նաև ոլորտում առկա մասնագիտական ներուժին, դրա մասնագիտական և նյութատեխնիկական կարողությունների ու հզորությունների ավելացման հեռանկարներին:

Հաջորդ հարցը, որը քննարկվել է մասնակիցների կողմից, կապված է սառնամատակարարման և օդորակման սաքրավորումների էներգաարդյունավետությանը վերաբերող իրազեկման 2 ինֆոգրաֆիկաներին: Դրանք պետք է ներառեն նաև պոտենցիալ գնորդների վարքագծի վերաբերյալ 1-ին փուլով իրականացված հարցման արդյունքները:

Արդյունքում սահմանվել են ինֆոգրաֆիկաների ձևաչափերը և բովանդակությունները՝ հաշվի առնելով մասնակիցների հիմնական դիտարկումները: