Օզոնի
ծրագիր

Հանդիպում ԲՈՒՀ-երի պրոֆեսորադասախոսական կազմի հետ
14.09.2019

2019 թվականի սեպտեմբերի 14-ին Երևանի «Ջրվեժ» արգելոցապարկային համալիրում տեղի ունեցավ հանդիպում ԲՈՒՀ-երի պրոֆեսորադասախոսական կազմի հետ, որին մասնակցում էին Հայաստանի 17 ԲՈՒՀ-երի ներկայուցիչներ, ինչպես նաև «Դասավանդի´ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից ներգրավված ուսուցիչներ: Հանդիպումը ստեղծեց պատեհություն՝ միջբուհական, ինչպես նաև տեղական գերատեսչությունների միջև հնարավոր համագործակցության ստեղծման: Առաջարկվեց ստեղծել տիպային ծրագիր, որը կրթության բոլոր փուլերում կապահովի էկոկրթության մրցակցային մակարդակ: Օզոնի ծրագիրը պատրաստակամություն հայտնեց հետևողական լինել առաջարկը գործնական դաշտ տեղափոխելու և համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներին ներգրավելու հարցում՝ հնարավորինս իրատեսական և հիմնավորված ծրագիր կազմելու համար: