Օզոնի
ծրագիր

Հանդիպում ԵՊՀ «Իրավագիտություն» ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների հետ
05.12.2024

2024 թվականի դեկտեմբերի 5-ին Օզոնային շերտի պահպանության հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը հանդիպել է Երևանի պետական համալսարանի «Իրավագիտություն» ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների հետ «Միջազգային էկոլոգիական իրավունք» առարկայի շրջանակներում:

«Օզոնային շերտի պահպանությունը Հայաստանում» սահիկաշարով Լիանա Ղահրամանյանն անդրադարձ է կատարել շրջակա միջավայրի նախարարության դերին՝ որպես քաղաքականություն մշակող մարմին, միջազգային համաժողովների ընթացքում կատարված աշխատանքներին ու Հայաստանի ներդրմանը վերոգրյալում:

Հանդիպմանը, որպես գլոբալ բնապահպանական խնդիրների լուծմանն օժանդակող ամենահաջողված օրինակ, ուսանողներին ներկայացվել է Վիեննայի կոնվենցիայի և Մոնրեալի արձանագրության իրականացման փորձը և օզոնային շերտի վերականգնմանն ուղղված ջանքերը:

Ուսանողներին հետաքրքրել է, թե քաղաքական իրավիճակը ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ Մոնրեալի արձանագրություն և Վիեննայի կոնվենցիայի, դրանց շրջանակում ստանձնած պարտավորություննեի կատարման վրա: Հարցուպատասխանի ընթացքում ուսանողները ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները:

Բացի այդ, ուսանողներին ցուցադրվել է նաև ԵՊՀ գլխավոր մասնաշենքի օդորակման համակարգի բարելավման նախագիծը, որն իրականացվել է 2022 թվականին: Նախագծի շրջանակներում ապամոնտաժվել են սպլիտ տեսակի 20 օդորակիչ և տեղադրվել հովացման նոր էներգաարդյունավետ համակարգ: Նոր համակարգի տարեկան միջին էներգախնայողությունը հին համակարգի համեմատությամբ կազմում է 8000 կՎտ/ժ:

Սա Աիդա Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար, դասախոս, ի.գ.թ Օլիմպիա Գեղամյանի կողմից նախաձեռնված թվով երրորդ նմանատիպ հանդիպումն էր:

Հիշեցնենք, որ «Օզոնային շերտի պահպանություն» ծրագիրը 2005 թվականից ի վեր պարբերաբար կազմակերպում է հանդիպումներ ուսանողների հետ իրազեկվածության բարձրացման նպատակով: