Օզոնի
ծրագիր

Հանդիպում մաքսային ծառայողների հետ
30.12.2024

Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում 2024 թվականի դեկտեմբերի 26-ին մաքսային ծառայության վերապատրաստման կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում մաքսային ծառայողների հետ։

Հանդիպումը վեաբերել է 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող նոր իրավակարգավորումներին՝ կապված կարգավորվող նյութերի (օզոնաքայքայիչ նյութեր և հիդրոֆտորածխածիններ, ինչպես նաև դրանց խառնուրդներ) ներմուծման հետ: Մասնավորապես, ներկայացվել է, որ լիցենզավորման ենթակա են դառնում հիդրոֆտորածխածին պարունակող խառնուրդները (սառնագենտներ)։ Բացի այս, մաքսային ծառայողներին տեղեկացվել է, որ այսուհետ մեկանգամյա տարաներով կարգավորվող նյութերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն արգելվում է։

Նոր իրավակարգավորումները ներկայացրել են Շրջակա  միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի ներկայացուցիչները, ինչպես նաև Սառեցման, օդորակման, ջեռուցման ինժեներական հայկական ասոցացիայի խորհրդի նախագահը: Վերջինս մաքսային ծառայողներին ներկայացրել է մեկանգամյա և բազմակի օգտագործման տարաների նշանակությունը, կիրառման առանձնահատկությունները, տարբերությունները, դրական և բացասական կողմերը: