2026 թվականի հունվարի 20-ին Երևանում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում սառնամատակարարման և օդորակման ոլորտի մասնագիտական համայնքի ներկայացուցիչների հետ՝ ՍՕՋԻ հայկական ասոցիացիայի մասնակցությամբ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից համատեղ իրականացվող «Հոդրոքլորֆտորածխածինների փուլային կրճատում. Փուլ 3» ծրագրի շրջանակներում։
Հանդիպմանը մասնակցում էին ավելին, քան 50 ոլորտային մասնագետներ։ Այն նվիրված էր մասնագետների կարիքների և կարողությունների գնահատմանը, ոլորտում առկա բացերի և մարտահրավերների վերլուծությանը, ինչպես նաև դրանց հաղթահարման հնարավոր լուծումների քննարկմանը։
Մասնակիցները կարևորեցին մասնագիտական կարողությունների զարգացման, շարունակական վերապատրաստումների և ոլորտային համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը՝ ոլորտի կայուն զարգացման և մատուցվող ծառայությունների որակի բարձրացման տեսանկյունից։
Տվյալ ծրագրի շրջանակներում իրականացվող մանսագիտական կարողությունների գնահատումն ու վերլուծությունը հիմք է ծառայելու ծրագրի շրջանակում ձեռքբերվելիք սարքավորումների բաշխման չափանիշների մշակման և մասնագետների շարունակական վերապատրաստման համար:







