Օզոնի
ծրագիր

Հանդիպում-քննարկում օզոնային շերտը քայքայող նյութերի`ՀՀ ներմուծման ընթացակարգերի ու դրանց հետ կապված այլ կարգավորումների շուրջ
30.03.2015

Օզոնի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ 2015թ-ի մարտի 30-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նիստերի դահլիճում տեղի ունեցավ գործնական հանդիպում-քննարկում` փոփոխության ենթարկված բնապահպանության ոլորտի իրավակարգավորումների, մասնավորապես` օզոնային շերտը քայքայող նյութերի՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման ընթացակարգերի ու դրանց հետ կապված այլ կարգավորումների շուրջ: Հանդիպմանը հրավիրված էին օզոնաքայքայիչ նյութեր և դրանք պարունակող սարքավորումներ ներկրող տնտեսավարող սուբյեկտները, ՄԱԱԶԿ-ի ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը, ՀՀ Ֆինանսների նախարարի ներկայացուցիչ, ավագ մաքսային տեսուչ Արմենակ Մելքոնյանը, ինչպես նաև Բնապահպանության նախարարության աշխատակազմի թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալության և մթնոլորտային օդի քաղաքականության բաժնի ներկայացուցիչներ : Հանդիպման ընթացքում ներկայացվեցին օզոնային շերտը քայքայող նյութերի ոլորտը կարգավորող իրավական ակտերում կատարված փոփոխությունները` պայմանավորված Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ-ի) անդամակցությամբ: Բարձրացված հարցերը պարզաբանվեցին քննարկումների, հարց ու պատասխանների միջոցով :  Հանդիպման ավարտին Օզոնի ազգային կենտրոնը պարտավորվեց շրջաբերական նամակով բոլորին ուղարկել դիմում հայտերի նմուշները, ինչպես նաև պարբերաբար տեղյակ պահել ոլորտում տեղի ունեցող բոլոր փոփոխությունների վերաբերյալ :