Օզոնի
ծրագիր

Հանուն օզոնային շերտի պահպանության և կլիմայի փոփոխության դեմ պայքարի
09.09.2022

Օզոնային շերտը Երկրագնդի անտեսանելի պաշտպանիչ վահանն է, առանց որի արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունը կարող էր կործանարար լինել բոլոր էկոհամակարգերի համար: Համառոտ՝ Երկրի վրա կյանքը անհնար կլիներ:

Այս տարի Օզոնային շերտի պահպանության համաշխարհային օրը հիշարժան է, քանի որ 35 տարի է, ինչ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունը միավորել է ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրներին մոլորակը պահպանելու շարունակական հանձնառության շուրջ:
Հայաստանը միացել է արձանագրությանը 1999 թվականին: