Օզոնի
ծրագիր

Հերթական դասախոսությունը Երևանի պետական համալսարանում
20.11.2023

2023 թ. նոյեմբերի 20-ին օզոնային շերտի պահպանության հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը հանդիպել է Երևանի պետական համալսարանի «Իրավագիտություն» ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների հետ «Միջազգային էկոլոգիական իրավունք» առարկայի շրջանակներում:

Հանդիպմանը ուսանողներին ներկայացվել է Վիեննայի կոնվենցիայի և Մոնրեալի արձանագրության իրականացման փորձը և օզոնային շերտի վերականգնմանն ուղղված ջանքերը: Անդրադարձ է կատարվել այնպիսի թեմաների, ինչպիսիք են կողմ երկրների հանդիպումների ընթացքում որոշումների կայացման գործընթացները, Բազմակողմանի հիմնադրամն ու դրա գործառույթները, ինչպես նաև ներկայացվել են Մոնրեալի արձանագրության Կողմ երկրների 35-րդ հանդիպման ընթացքում վեր հանված մասնավոր դեպքերը և կայացված որոշումները: