Օզոնի
ծրագիր

2020 թվականի աշխատանքային ծրագրի քննարկում
31.01.2020

2020 թվականի հունվարի 31-ին և փետրվարի 1-ին «Ապագա Ռեզորթ» հյուրանոցում տեղի ունեցավ աշխատաժողով, որը նվիրված էր Օզոնի ծրագրի տարվա ընթացքում իրականացվելիք միջոցառումների քննարկմանը:  Հանդիպմանը մասնակցեցին Հայաստանի սառնարանային ասոցացիայի, նախարարության ոլորտային ստորաբաժանման ներկայացուցիչներ, Օզոնի ծրագրի փորձագետներ, ինչպես նաև ծրագրի կամավորներ:

Միջոցառումները ներկայացվեցին ըստ ոլորտների, որին հաջորդեց թիմային աշխատանք: Արդյունքում ամրագրվեցին իրականացվելիք միջոցառումների հիմնական ուղղությունները. «Իրազեկվածություն», «Օրենսդրություն», «Սառնարանային ոլորտ», «Մաքսային ոլորտ»: Ոլորտային աշխատանքային խմբի կողմից արված առաջարկությունները ընդունվել են ի գիտություն օզոնի ծրագրի ներկայացուցիչների կողմից: