Օզոնի
ծրագիր

Իրազեկման միջոցառում Գոռավան համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունում
04.06.2025

2025թ.-ի մայիսի 25-ին Գոռավան համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունում տեղի է ունեցել ինտերակտիվ միջոցառում շրջակա միջավայրի և առողջապահության նախարարությունների կողմից պատրաստված նյութերի հիման վրա:

Միջոցառման նպատակն էր երեխաներին իրազեկել արեգակի վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու անհրաժեշտության վերաբերյալ՝ շեշտելով եղանակային առանձնահատկությունների, պաշտպանվելու միջոցների և ճառագայթներից խուսափելու ժամերի մասին:

Սաներին տրամադրվել են «Արև՛, արև՛, ե՜կ, եկ՜» գունավորման գրքույկներ, որոնց միջոցով երեխաները տեղեկացել են արեգակի ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցության մասին: Գրույկը տպագրվել է շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից իրականացվող «Ինստիտուցիոնալ հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում: