Օզոնի
ծրագիր

ԻՐԱԶԵԿՄԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐ ԵՎ ԲԱՑ ԴԱՍԵՐ ԵՐԵՎԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ
15.05.2015

2015թ-ի մայիսի 13-16-ը  Հայաստանի Օզոնի Ազգային Կենտրոնը կազմակերպեց բաց դասեր Երևանի N 61, N 63 և N 154 հիմնական դպրոցներում`երեխաներին օզոնային շերտի, ուլտրամանուշակագույն ճառագայթերի, դրանց`մարդու առողջության վրա ունեցած ազդեցության մասին տեղեկատվությամբ կիսվելու նպատակով: Հանդիպման ավարտին որպես ամփոփում երեխաներին ներկայացվեց ճիշտ արևային լոգանք ընդունելու հիմնական կանոնները, ինչը շատ կարևոր է իմանալ, հատկապես, երբ ամառային արձակուրդները սարի ետևում չեն: