Օզոնի
ծրագիր

«Սառնարանային տնտեսություն» մասնագիտության հանրայնացումը կանանց շրջանում
19.05.2025

2025 թվականի մայիսի 20-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որին մասնակցում էին ՄԱԱԶԿ հայաստանյան ներկայացուցիչ Ժիրայր էդիլյանը, ՄԱԶԾ Գենդերային հավասարության պորտֆելի, Արմավիրի և Արարատի տարածաշրջանային պետական քոլեջների ներկայացուցիչները, «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի փորձագետները և ՍՕՋԻ հայկական ասոցացիայի նախագահը։

Հաշվի առնելով ՄԱԶԾ Գենդերային հավասարության պորտֆելի գործունեությունը՝     մասնավորապես կանանց տնտեսական հզորացմանը միտված ծրագրերը և դրա համատեքստում ոչ ավանդական մասնագիտությունների հանրայնացումը կանանց շրջանում, պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում և մասնավոր ոլորտում նրանց ներառականության ապահովումը, հանդիպման ընթացքում քննարկվեցին հնարավոր համագործակցության ուղիները։

Արդյունքում առաջարկվեց պորտֆելի համապատասխան ծրագրի շրջանակներում իրականացվող իրազեկման արշավների ընթացքում բարձրացնել Երևանի Ն.Աճեմյանի անվան թիվ 2, Արմավիրի և Արարատի տարածաշրջանային պետական քոլեջներում ուսուցանվող «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության ճանաչելիությունը՝ պոտենցիալ շահառուներին ծանոթացնելով մասնագիտության առանձնահատկություններին, միջազգային և տեղական աշխատաշուկայում մասնագետների մեծ պահանջարկին և մասնագիտության հեռանկարներին, ինչը հնարավորություն կտա նաև իգական սեռի ներկայացուցիչներին դիտարկել այս ուղղությունը մասնագիտական ընտրություն կատարելիս։