Օզոնի
ծրագիր

«Խոսե՜նք բնությունից». ամփոփիչ հանդիպում
13.12.2022

2022 թվականի դեկտեմբերի 12-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ամփոփվեց «Խոսե՜նք բնությունից» բնապահպանական հանդիպումների շարքը, որին մասնակցում էր շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը:

Նախարարի տեղակալը ողջունեց հանդիպման մասնակիցներին և կարևորելով մասնագիտական կողմնորոշումը՝ հորդորեց սաներին անդադար սովորել և չդադարել երազել։

Հիշեցնենք, որ նախորդիվ նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչները հանդիպումներ էին անցկացրել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մայր դպրոցի և քոլեջի սաների հետ, ներկայացրել ոլորտի առաջնահերթությունները: Ուսանողները հնչեցրեցին իրենց հետաքրքրող հարցերը հանրապետությունում օզոնային շերտի պահպանության, ընդերքօգտագործման, կոշտ թափոնների կառավարման և աղբի տեսակավորման ու վերամշակման վերաբերյալ։ Հանդիպումն ամփոփվեց ուսանողների կողմից հնչեցրած առաջարկությունների քննարկմամբ և նոր համագործակցությունների ակնկալիքով: