Շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագիրը, համագործակցելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՍՕՋԻ հայկական ասոցիացիայի հետ, 2025 թվականի հոկտեմբերի 23-ից դեկտեմբերի 5-ը իրականացրել է միջոցառումների շարք՝ միտված Հայաստանի բոլոր 10 մարզերում էներգաարդյունավետության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:
Ձևավորված փորձագիտական խումբը հանդիպումներ է ունեցել մարզպետարանների գլխավոր քարտուղարների և համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում աշխատակազմի անդամներին ներկայացվել է էներգաարդյունավետության բարձրացման կարևորությունը՝ ընդգծելով ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջները:
Անդրադարձ է կատարվել ինվերտորային սարքավորումների կիրառման առավելություններին, ինչպես նաև այդպիսի սարքավորումների օգտագործման խթանման նպատակով բնակչության իրազեկվածության բարձրացման համար մշակված անիմացիոն տեսահոլովակներին ու ինֆոգրաֆիկաներին՝ կարևորելով դրանց տարածումը մարզպետարանների համացանցային հարթակների միջոցով:
Հանդիպումների ավարտին մարզպետարանների աշխատակիցներին հանձնվել են մի քանի էլեկտրոնային կրիչներ՝ նշված իրազեկման տեսանյութերով։
Նախաձեռնությունն իրականացվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից համատեղ իրականացվող «Հայաստանում էներգաարդյունավետության լրացուցիչ գործողություններ» ծրագրի շրջականկերում:
Հոկտեմբերի 23, Արագածոտնի մարզ


Հոկտեմբերի 24, Շիրակի մարզ


Նոյեմբերի 11, Արարատի մարզ


Նոյեմբերի 12, Վայոց ձորի մարզ


Նոյեմբերի 13, Սյունիքի մարզ


Նոյեմբերի 18, Գեղարքունիքի մարզ


Նոյեմբերի 19, Տավուշի մարզ


Նոյեմբերի 20, Լոռու մարզ


Նոյեմբերի 28, Արմավիրի մարզ


Դեկտեմբերի 5, Կոտայքի մարզ


