Օզոնի
ծրագիր

Մեր մասին

Օզոնի ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում 2005 թվականից և ապահովում է օզոնային շերտի պահպանությանն ուղղված Վիեննայի կոնվենցիայով և Մոնրեալի արձանագրությամբ ամրագրված խնդիրների լուծումը: Ծրագիրը գործում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո և ծրագրային միջոցառումներն իրականացնում է ՄԱԿ-ի UNEP, UNIDO և UNDP գործակալությունների մասնագիտական օժանդակությամբ։  Ծրագրի միջոցով ապահովվում է Հայաստանի կողմից ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունների ժամանակին և պատշաճ կատարումը, ներպետական օրենսդրության շարունակական ներդաշնակեցումը միջազգային, այդ թվում՝ ԵՏՄ ոլորտային օրենսդրությանը, երկրի ներսում մասնագիտական կարողությունների և ինստիտուցիոնալ հզորությունների ավելացումը, ոլորտային միջին-մասնագիտական կրթական համակարգի հնարավորությունների ավելացումը, ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարողներին մասնագիտական խորհրդատվության տրամադրումը և այլն: