Օզոնի
ծրագիր

Նախապատրաստական հանդիպում նվիրված Մոնտենեգրոյի Հանրապետություն մասնագիտական այցին
09.10.2024

2024 թվականի հոկտեմբերի 9-ին Իբիս Երևան Կենտրոնում տեղի ունեցավ նախապատրաստական հանդիպում նվիրված Մոնտենեգրոյի Հանրապետություն տեղի ունենալիք մասնագիտական այցին, որը  կազմակերպվում է «Էներգաարդյունավետության լրացուցիչ միջոցառումներ սառնամատակարարման ոլորտում» ծրագրի շրջանակներում։

Հանդիպմանը մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու միմյանց հետ և քննարկելու ոլորտին վերաբերող հայաստանյան իրավիճակը։ Մասնավորապես, ՇՄՆ կլիմայական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Աննա Մազլումյանը տեղեկատվություն տրամադրեց Հայաստանում կլիմայի փոփոխության գործողությունների շրջանակում էներգաարդյունավետությանն ուղղված քայլերի, իրականացվող ծրագրերի և ԱՍԳ-ի մասին, իսկ ՏԿԵՆ-ի էներգետիկայի վարչության էներգաարդյունավետության և տեխնիկական նորմատիվների բաժնի պետ Աիդա Ադամյանը խոսեց էներգաարդյունավետության ոլորտում գործող ստանդարտների՝ սառնամատակարարման և օդորակման ոլորտում լինելիությունից, ինչպես նաև ներկայացրեց ԵՏՄ-ի «Էներգախնայող սարքերի էներգաարդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին» (ԵԱՏՄ ՏԿ 048/2019) տեխնիկական կանոնակարգը։

Հանդիպմանը քննարվեցին նաև մի շարք կազմակերպչական հարցեր։