Վրաստանի Հանրապետության ոլորտային օրենսդրության մեջ կատարվել են փոփոխություններ (2025 թ, հոկտեմբերի 21, ՎՀ Կառավարության որոշում N 471), համաձայն որոնց՝ Վրաստանի տարածքով օզոնաքայքայիչ նյութերի և/կամ հիդրոֆտորածխածինների տարանցիկ փոխադրման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է Ազգային բնապահպանական գործակալությանը վճարել ծառայության մատուցման դիմաց: Վճարի չափը սահմանված է ըստ մատուցվող ծառայությունների ժամկետների.
- Օրացուցային 20-րդ օրը՝ 100 լարի
- Աշխատանքային 10-րդ օրը՝ 200 լարի
- Աշխատանքային 5-րդ օրը՝ 400 լարի
Վճարումն իրականացվում է պետական գանձապետարանի հաշվեհամարին հետևյալ ծածկագրով. 707357519 (Treasury code):
Հիշեցնենք, որ Վրաստանի Հանրապետության տարածքով օզոնաքայքայիչ նյութերի և/կամ հիդրոֆտորածխածինների տարանցիկ փոխադրումն իրականացնելու համար անհրաժեշտ է նախախես ձեռք բերել ՏԱՐԱՆՑԻԿ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ՝ ներկայացնելով Info@nea.gov.ge. էլ.հասցեյին հետևյալ փաստաթղթերը.
- Դիմում թույլտվություն ստանալու համար (անգլերեն լեզվով),
- Քաղվածք պետական գրանցման վկայականից,
- Ներմուծման, արտահանման, վերաարտահանման և տարանցման թույլտվության վճարի (200 լարի) վճարման անդորրագիր (ստացող բանկ՝ Պետական գանձարան, բանկային կոդ՝ TRESGE22 (220 101 222), հաշվեհամար՝ №200122900, բյուջետային եկամուտների տեսակը հատկորոշող գանձապետական կոդ՝ 302003102),
- Մոնրեալի արձանագրությամբ կարգավորվող նյութի ծագման վկայական,
- Ներմուծող պետության իրավասու մարմնի կողմից տրված ներմուծման թույլտվություն,
- Բոլոր մյուս մասնակից ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց միջև կնքված պայմանագրերի պատճենները,
- Ազգային շրջակա միջավայրի գործակալության կողմից տրամադրված ծառայության վճարի վճարման անդորրագիր:
