Օզոնի
ծրագիր

Ոլորտի մասնագետների վերապատրաստում
15.12.2024

2024 թվականի դեկտեմբերի 14-15-ին «Էներգաարդյունավետության լրացուցիչ միջոցառումներ սառնամատակարարման ոլորտում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ սառնամատակարարման և օդորակման ոլորտի երկու խումբ մասնագետների վերապատրաստում:

Այն բաղկացած էր տեսական և գործնական մասերից: Առաջին մասում մասնակիցները ծանոթացան սառնագենտային համակարգերի բաղկացուցիչ տարրերին, թերմոդինամիկայի հիմունքներին, Էներգաարդյունավետության սկզբունքներին  HVAC համակարգերի նախագծման փուլում, ինչպես նաև էներգաարդյունավետ սարքավորումների ընտրության հիմնական չափանիշներին և սառնամատակարարման կոմերցիոն համակարգերին:

Երկրորդ մասն անցկացվեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի համապատասխան տարածքում՝ շրջակա միջավայրի նախարարության և օդանավակայանի միջև համագործակցության շրջանակներում՝ նկատի ունենալով այն, որ օդանավակայանում գործարկվում են ժամանակակից սառնարանային և օդորակման համակարգեր և օդանավակայանն աշխատում է ISO 50001 ստանդարտով: Մասնագետները հնարավորություն ունեցան տեղում ծանոթանալու օդանավակայանում գործող սառնամատակարարման, ջրամշակման, շենքերի կառավարման (BMS_Building Management System) և Էներգիայի օգտագործման մշտադիտարկման և կառավարման որոշ համակարգերի:

Դասընթացին մասնակցեցին շուրջ 70 մասնագետ նախատեսված 60-ի փոխարեն: Բոլոր մասնակիցներին տրամադրվել է մասնակցության վերաբերյալ վկայական: