2026 թվականի մայիսի 29-ին Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Հիդրոֆտորածխածինների փուլային կրճատման ծրագիր. փուլ 1» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «ՕՔՆ և ՀՖԱ քվոտավորման համակարգի արդիականացում» խորագրով աշխատանքային հանդիպում:
Հանդիպմանը մասնակցում էին շրջակա միջավայրի նախարարության Մթնոլորտային քաղաքականության վարչության, ՍՕՋԻ հայկական ասոցիացիայի ներկայացուցիչները, սառեցման և օդորակման սարքավորումների, կարգավորվող նյութերի ներմուծմամբ զբաղվող տնտեսավարողները և «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի փորձագետները:
Հանդիպման ընթացքում տնտեսավարողները օզոնաքայքայիչ նյութերի (ՕՔՆ) և հիդրոֆտորածխածինների (ՀՖԱ) քվոտավորման հայտադիմումների հետ կապված ներկայացրեցին որոշ դիտարկումներ՝ գործող իրավական մեխանիզմների հնարավոր փոփոխությունների ենթատեքստում։ Քննարկվեցին նաև Վրաստանի և Իրանի տարածքով կարգավորվող նյութերի ներմուծման ընթացքում առաջացող դժվարությունները:
Գույքագված խնդիրների ուսումնասիրման և հնարավոր լուծումների մշակման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։




