2019 թվականի հոկտեմբերի 4-ին և 5-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում «ՕՔՆ ներմուծման/արտահանման լիցենզավորման էլեկտրոնային համակարգի փորձարկում» խորագրով:
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմի այն ներկայացուցիչները, որոնք պետք է կիրառեն համակարգը, ինչպես նաև այն ներկայացուցիչները, որոնց գործունեության ոլորտը ենթադրում է նմանատիպ համակարգի կիրառություն ապագայում:
Հանդիպմանը մասնակցել են նաև Օզոնի ծրագրի փորձագետները:
Հոկտեմբերի 4-ին մասնակիցներին ներկայացվել է ՕՔՆ ներմուծման/արտահանման լիցենզավորման գործող համակարգը և այն նոր համակարգով փոխարինելու անհրաժեշտությունը, իսկ հոկտեմբերի 5-ին՝ էլեկտրոնային լիցենզավորման համակարգը և դրա գործնական կիրառությունը: