Օզոնի
ծրագիր

«ՕՔՆ ներմուծման/արտահանման լիցենզավորման էլեկտրոնային համակարգ»-ի փորձարկում
17.12.2019

2019 թվականի դեկտեմբերի 17-ին «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ «ՕՔՆ ներմուծման/արտահանման լիցենզավորման էլեկտրոնային համակարգ»-ի փորձարկման նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցներ և տնտեսավարողներ, ովքեր կիրառելու են համակարգը գործնական հարթակում:

Փորձարկման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ինքնուրույն օգտագործել համակարգի գործիքները՝ կատարելով անձի նույնականացում, ծանոթացում հարթակում գործող բաժիններին, համապատասխան «դաշտերի» լրացում՝ գործնականում ապահովելով հարթակի կողմից տրամադրված հնարավոր բոլոր քայլերի իրականացումը: Կատարված փորձարարական աշխատանքները համարվել են գոհացուցիչ: