ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ/ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագիր պատրաստել է սույն ձեռնարկը օզոնային շերտը քայքայող նյութերի և դրանք պարունակող արտադրանքի գործածությամբ զբաղվող տնտեսավարողների և անհատների համար:
Ձեռնարկը վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված որոշակի օրենսդրական փոփոխություններին: Այդ փոփոխությունները դեռևս ընթացքում են, ուստի այս ձեռնարկը հանդիսանում է նախնական փաստաթուղթ:
Ձեռնարկի առաջին բաժնում ներկայացված են օզոնային շերտը քայքայող նյութերի և դրանք պարունակող արտադրանքի ցանկերը, որոնց ներմուծումն ու արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արգելված է:
Երկրորդ բաժնում ներկայացված են այն օզոնային շերտը քայքայող նյութերի ցանկերը, որոնց ներմուծումն ու արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք սահմանափակ է:
Երրորդ բաժնում ներկայացված են անհատական չափաքանակ և հետո միայն ներմուծման մեկանգամյա լիցենզիայի, անհատական չափաքանակ ստանալու ժամկետների, հայտի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի ձևերի մասին տեղեկությունները:
Չորրորդ բաժնում տեղեկատվությունը վերաբերում է օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման մեկանգամյա լիցենզիա ձեռք բերելուն, որը հանարավոր է միայն անհատական չափաքանակի առկայության պարագայում, ինչը կարելի է ստանալ՝ դիմելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն:
Ձեռնարկը կարող եք ընթերցել PDF և EPUB ձևաչափերով:
EPUB տարբերակն ընթերցելու համար անհրաժեշտության դեպքում կարող եք ներբեռնել
IceCream Ebook Reader հավելվածը:
Ուշադրություն: http://saveozone.am/ Կայքում տեղադրված բոլոր նյութերը (տեղեկատվությունը, հղումները, նկարները, ֆայլերը, ծրագրերը և այլն) ներկայացված են բացառապես ճանաչողական նկատառումներով: Կայքի հեղինակը, ինչպես նայև կայքը տեղակայող կազմակերպությունը որևէ պատասխանատվություն չեն կրում ցանկացած (այդ թվում նաև անօրինական) գործողությունների համար, որոնք կատարվել են կայքի նյութերի ուղղակի կամ անուղղակի օգատգործումից: Շարունակելով կայքի դիտումը Դուք ինքնաբերաբար ընդունում եք վերը նշված պայմանները: Պայմանների մասնակի կամ ամբողջակական անհամաձայնության դեպքում խնդրում ենք անհապաղ լքել այս կայքը, առանց պարունակությունը դիտելու: Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական իրավատերերին: Խստիվ արգելվում է առանց կայքի ադմինիստրացիայի համաձայնության և թույլտվության օգտագործել կայքում ներկայացված նյութերը: