
2015թ-ի մայիսի 26-28-ը Երևանում տեղի ունեցավ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային օզոնային ցանցի տարեկան հանդիպումը: Հանդիպումներն ամեն տարի անց են կացվում անդամ երկրներից որևէ մեկում, այս տարի հերթը Հայաստանինն էր: Համաժողովին մասնակցում էին տարածաշրջանային ցանցի անդամ երկրների,ինչպես նաև անցումային տնտեսություն ունեցող շուրջ 20 երկրների ներկայացուցիչներ: