Նկատի ունենալով 2023 թվականի դեկտեմբերի 11-ին ընդունված ««Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-398-Ն օրենքը՝ Ձեզ ենք ներկայացնում փոփոխություններով պայմանավորված թեզերը.
- Տնտեսվարողների համար սահմանվում է էլեկտրոնային եղանակով լիազոր պետական մարմին հոսակորուստների (կարգավորվող նյութեր պարունակող կայանքներից (սառնարան, օդորակիչ, ջերմային պոմպեր և սառնագենտ (օզոնաքայքայիչ նյութեր/հիդրոֆտորածխածիններ) պարունակող այլ սարքավորումներ) դիտանցման վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու, ինչպես նաև հոսակորուստների հայտնաբերումից հետո դրանց վերացման պարտականություն:
- Նախատեսվում է օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների գործածման բնագավառում այդ կայանքներում հոսակորուստների դիտանցման, դրանց արդյունքների հաշվառման կարգի և հաշվառման մատյանի ձևի հաստատման կառավարության լիազորություն:
- Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում սահմանվում է պատասխանատվության միջոց, որը համարժեք է տնտեսվարողների կողմից հնարավոր իրավախախտման կանխարգելման կամ պատասխանատվության կիրառման համար: