2024 թվականի մայիսի 29-ին Իբիս Երևան կենտրոնում տեղի է ունեցել ՄԱՇՄԾ-ի հետ համատեղ իրականացվելիք մեկնարկային միջոցառում: Հանդիպմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարության Մթնոլորտային քաղաքականության վարչության, Կլիմայական քաղաքականության վարչության, Վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության վարչության, «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն›› ՊՈԱԿ-ի, ՍՕՋԻ հայկական ասոցիացիայի ներկայացուցիչները և «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի փորձագետները:
Օզոնային շերտի պահպանության հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը ներկայացրել է 2024 - 2025 թթ.-ին իրականացվելիք «Օգտագործված կամ անցանկալի կարգավորվող նյութերի տվյալների գույքագրման նախապատրաստում» և «Հայաստանի Հանրապետության սառնարանամատակարարման ոլորտում էներգաարդյունավետության լրացուցիչ միջոցառումներ» ծրագրերը՝ անդրադառնալով դրանց շրջանակներում իրականացվելիք միջոցառումներին, դրանց կատարման ժամկետներին, ինչպես նաև շահագչգիռ կողմերի ներգրավվածության կարևորությանը ծրագրերի իրականացման ամբողջ ընթացքում: