Սիրով տեղեկացնում ենք, որ ՄԱԿ-ի Օզոնի քարտուղարության կողմից մշակված «Ozone Treaties» բջջային հավելվածն արդեն հասանելի է ՄԱԿ-ի պաշտոնական վեց լեզուներով:
Հավելվածը հնարավորություն է տալիս ծանոթանալու «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության ձեռնարկին, որն ամբողջացրել է համաձայնագրերի տեքստերն ու Կողմ երկրների հանդիպումների ընթացքում ընդուվնած որոշումները:
Հավելվածը հասանելի է անվճար՝ App Store և Google Play առցանց խանութներում: