Օզոնի
ծրագիր

Օզոնի ծրագիրն արդեն Ֆեյսբուքում և Ինսթագրամում
17.06.2020

Ամռան ամիսներին բոլորս առավել խոցելի ենք դառնում արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների անմիջական ազդեցության նկատմամբ։ Հանրային իրազեկման մակարդակը բարձրացնելու նպատակով Օզոնի ծրագիրն իրականացնում է մի շարք նախաձեռնություններ, որոնցից է Ֆեյսբուք ու Ինսթագրամ սոցիալական ցանցերում պաշտոնական էջերի բացումն ու վարումը: Այսուհետ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսի ամենօրյա կանխատեսումներին, ինչպես նաև Օզոնի ծրագրի այլ նորություններին կարող եք ծանոթանալ նաև այդ էջերում: