
REAL Alternatives 4 LIFE
ԱՆՎՃԱՐ հավաստագիր ստանալու հնարավորություն
Փետրվարի 26, 2020
REAL Alternatives 4 LIFE-ը ընձեռում է ԱՆՎՃԱՐ էլեկտրոնային ուսուցման հավաստագիր ստանալու հնարավորություն
REAL Alternatives 4 LIFE ծրագիրը իրականացրել է ԱՆՎՃԱՐ էլեկտրոնային ուսուցման դասընթաց, որի հավաստագրերը կարելի է ներբեռնել էլեկտրոնային ուսուցման 9 մոդուլներն ամբողջությամբ ավարտելուց հետո:
Էլեկտրոնային ուսուցման մոդուլները ներառում են ցածր ԳՏՊ ունեցող սառնագենտների (դյուրավառ նյութեր, ածխաթթու գազ և ամոնիակ) կիրառման մեխանիզմներն ու անվտանգության կանոնները: Էլեկտրոնային ուսուցումը հասանելի է 15 լեզուներով: Հայալեզու տարբերակը պատրաստ կլինի 2020 թվականի երրորդ եռամսյակում:
Ցածր ԳՏՊ ունեցող սառնագենտները այժմ լայն տարածում ունեն շուկայում, և REAL Alternatives էլեկտրոնային դասընթացը ընձեռում է հնարավորություն բարելավել իմացության մակարդակը սառնագենտների կիրառման ոլորտում: Թեև Էլեկտրոնային դասընթացը չի կարող փոխարինել գործնական վերապատրաստմանն ու փորձին, REAL Alternatives-ը առաջարկում է ուսումնական նյութեր գործնական ուսուցման համար, որը մատուցվում է Եվրոպայի 15 երկրներում:
REAL Alternatives 4 LIFE էլեկտրոնային դասընթացի գործարկումից ի վեր, որի մեկնարկը տրվեց անցյալ տարի, առցանց դասընթացին մասնակցել է ավելի քան 1800 մարդ: Մոտ 600 ուսուցիչներ և տեխնիկներ ավարտեցին գործնական դասընթացը և անցան թեստավորում, որը հնարավորություն ընձեռեց ձեռք բերել REAL Alternatives 4 LIFE CPD (Շարունակական մասնագիտական զարգացում) հավաստագրեր: REAL Alternatives այլընտրանքային դասընթացները մշակել են Եվրոպայում վերապատրաստում իրականցնող ինստիտուտները և համաֆինանսավորվում են EU LIFE ծրագրի կողմից` բնապահպանական նախաձեռնությունների շրջանակներում:
Ձեր երկրում առկա վերապատրաստման դասընթացին ծանոթանալու և գրանցվելու համար այցելեք www.realalternatives4life.eu կայքէջը: