
Սառնագենտ պարունակող գլանների արագ տարբերակման եղանակներից մեկը գլանի գույնն է։ Չնայած նրան, որ երբեք գոյություն չի ունեցել միջազգայնորեն ընդունված ստանդարտ, ամբողջ աշխարհում արդյունաբերության և քիմիական նյութեր արտադրողների մեծ մասն առաջնորդվում էր Օդորակման, ջեռուցման և սառնամատակարարման ինստիտուտի (ՕՋՍԻ/AHRI) ուղեցույցով՝ օրենքով սահմանված չլինելով հանդերձ: Այս ուղեցույցը միտված էր աջակցելու արտադրողներին, ինժեներներին, տեղադրողներին, կապալառուներին և օգտատերերին, ինչպես նաեւ լայնորեն կիրառվում էր մաքսային և իրավակիրառ մարմինների աշխատակիցների և օզոնային շերտի հարցերի համակարգողների (ՕՇՀՀ) կողմից գլանների պարունակությունը նույնականացնելու համար: