Օզոնի
ծրագիր

Սառնամատակարարման և օդորակման ոլորտին վերաբերելի ստանդարտների հանձնում քոլեջներին
12.05.2025

2025 թվականի մայիսի 2-ին և 6-ին Արմավիրի տարածաշրջանային և Երևանի Ն.Աճեմյանի անվան թիվ 2 տարածաշրջանային պետական քոլեջներում կազմակերպվել են միջոցառումներ, որոնց մասնակցել են Ստանդարտացման  և չափագիտության ազգային մարմնի, ՍOՋԻ հայակական ասոցացիայի ներկայացուցիչները, «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի փորձագետները, քոլեջների դասախոսական անձնակազմն ու տնօրենները, «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության, ինչպես նաև «Սպառողական ապրանքների որակի փորձաքննություն», «Ապրանքագիտություն» և այլ բաժինների ուսանողներ:

Ուսանողների համար կարդացվել են դասախոսություններ ստանդարտների և դրանց կիրառման կարևորության վերաբերյալ, ինչպես նաև վերջիններիս տրամադրվել է «Ստանդարտացումը սառնամատակարարման և օդորակման ոլորտում» ձեռնարկը, որը մշակվել է Ստանդարտացման  և չափագիտության ազգային մարմնի հետ համագործակցությամբ շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ)  կողմից իրականացվող «Ինստիտուցիոնալ հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում:

«Հիդրոֆտորածխածինների փուլային կրճատում» ծրագրի (KIP) շրջանակներում, որը նույնպես իրականացվում է ՄԱԱԶԿ-ի հետ համատեղ, ձեռք են բերվել նաև սառնամատակարարման և օդորակման ոլորտի վերաբերյալ 7 ստանդարտների փաթեթները, որոնք տրամադրվել են քոլեջներին «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության ուսումնական ծրագրի մեջ ներառելու և կիրառելու նպատակով: