Օզոնի
ծրագիր

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16. ««ԷկՕզոն» սառնարանային թափոնարվեստ արտ-նախագիծ»
17.09.2020

Սեպտեմբերի 16-ի միջոցառումների շարքում «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպվել է ««ԷկՕզոն» սառնարանային թափոնարվեստ արտ-նախագիծ»-ը: Նախագծով օգտագործումից դուրսբերված սառնարանային և օդորակման սարքավորումները նկարազարդվելու են և ներկայացվելու ցուցահանդեսի, ինչի գաղափարական հիմքում հասարակության ուշադրության սևեռումն է անսարք և գործածությունից դուրս եկած սառնարանային սարքավորումների ճիշտ ու անվտանգ օգտահանմանը և վերամշակմանը։ Նախագիծն իրականացվում է շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագիրը «Ինստիտուցիոնալ համակարգի հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում: